Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ Airbus ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոյին և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովին. նրանք Հայաստանում են նախագահի հրավերով:
«Ուրախ եմ, որ ընդունել եք հրավերս ու արդեն այստեղ եք: Իմ խնդիրն է դռներ բացել մեր երկրի համար, օգտակար լինել և աջակցել իմ փորձով և հնարավորություններով»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Airbus-ի ներկայացուցիչներն ավիացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ արդյունավետ հանդիպումներ կունենան:
Airbus ընկերության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել հայաստանյան հանդիպումների ընթացքում ծանոթանալ համագործակցության հեռանկարներին, շուկայի հնարավորություններին: