Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործությունը սկսելուց մեկ շաբաթ անց միջազգային հանրությունը ճնշում է գործադրում Թուրքիայի նկատմամբ:
Վերլուծաբանները, սակայն, նկատել են, որ Սիրիայի հյուսիս-արևելքի մի քանի բնակավայրերում հաստատված թուրքական բանակը դժվար կասեցնի ռազմական առաջխաղացումը:
Անկարայի տվյալներով, հաջողվել է վերացնել քրդական միավորումների մոտ 600 անդամի: Քրդական կողմն էլ պնդում է, որ վերացրել է թուրքական 7 տանկ և 75 զինծառայող: