ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակն անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական գործողությանը՝ Թուրքիային հիշեցրել է, որ պետք է պահպանել միջազգային իրավունքի նորմերը:
ՄԱԿ-ն օրինակ է բերել սոցցանցերում տարածված բոլոր այն տեսանյութերը, որոնք վերաբերում են քուրդ կին քաղաքական գործիչ Հևրին Հալեֆի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF-ՍԴՈւ) անդամների սպանություններին՝ հավելելով, որ զանգվածային պատժիչ գործողությունների և Թուրքիայի հետ կապ ունեցող խմբերի վերաբերյալ տեղեկություններ է հավաքում այժմ:
«Մարդու իրավունքների միջազգային կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն` զանգվածային մահապատիժները հանդիսանում են լուրջ իրավախախտումներ և կարող են որակվել որպես ռազմական հանցագործություն։ Թուրքիան, իբրև պետություն, կարող է պատասխանատվության ենթարկվել իր հետ առնչություն ունեցող խմբավորումների կողմից իրականացվող իրավախախտումների համար»,- ասվում է ՄԱԿ-ի հայտարարության մեջ։