Թուրքիայի նախագահը ստիպված է պատասխանել իրեն ուղղված մեղադրանքներին ու սպառնալիքներին: Նրան զայրացրել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի հայտարարությունը, որում նշվել է, որ Սիրիայի քրդերի վրա հարձակման պատճառով Բեռլինը կսահմանափակի զենքի արտահանումը Թուրքիա: Թուրքիայի նախագահը ծաղրել է գերմանացի դիվանագետին. «Եթե քաղաքականությունից բան հասկանայիր, այդպես չէիր խոսի: Դրանից կտուժեմ ոչ թե ես, այլ դու և Գերմանիան»: