ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով՝ այսուհետ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ԵՊՀ ուսանողներին տրամադրվելու է մասնագիտական աջակցություն:
Ըստ հրամանի՝ տեսողության և լսողության խնդիրներ ունեցող ուսանողների դասապատրաստմանն աջակցելու և համալսարանի տարածքում նրանց ուղեկցելու նպատակով յուրաքանչյուր ուսումնական տարվա համար մեկ ուսանողի հաշվարկով համապատասխան ֆակուլտետին է հատկացվելու 400 հազար դրամ, իսկ հենաշարժական խնդիրներ ունեցող ուսանողներին համալսարանի տարածքում ուղեկցելու համար յուրաքանչյուր ուսումնական տարվա համար մեկ ուսանողի հաշվարկով համապատասխան ֆակուլտետին է հատկացվելու 200 հազար դրամ:
Ի դեպ, ըստ հրամանի՝ սահմանվում է, որ հենաշարժական խնդիրներ ունեցող ուսանողներին համալսարանի տարածքում ուղեկցելու համար աջակցող օղակի անդամ կարող են դառնալ նաև ուսանողները:
ԵՊՀ պրոռեկտորը փաստել է, որ այս պահին հավաքվում է ամբողջ տեղեկությունը, որը վերաբերում է այս խնդրին: