Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Միխայել Բանցհաֆին:
Տոնոյանն ընդգծել է երկկողմ գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, իսկ դեսպան Միխայել Բանցհաֆը պատրաստակամությունն է հայտնել աջակցել երկկողմ ռազմաքաղաքական կապերի ամրապնդմանն ու ռազմական գործակցության զարգացմանը:
Կարևորվել է բազմաթիվ ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչպես նաև հայ և գերմանացի զինվորականների երկարամյա համատեղ ծառայությունը Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում:
Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: