Չինահայ գործարար Դավիթ Յանը ընդգրկվել է Forbes Russia-ի տնօրենների խորհրդի կազմում:
ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահը նոր պաշտոնում կզբաղվի հրատարակության թվային փոխակերպությամբ:
«Ժամանակակից մեդիաները փոխվում են նոր թվային դարաշրջանին համապատասխան՝ հայտնվում են տեղեկատվության փոխանցման նոր ալիքներ, տվյալների մշակման և վիզուալացման նոր ձևեր և այլն: Ուրախ եմ Forbes-ի տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարկն ընդունելու համար. ինձ համար հնարավորություն կա նոր նախագծեր և ձևաչափեր ստեղծելու համար»,- հայտարարել է Դավիթ Յանը:
Forbes-ից վստահություն են հայտնել, որ Դավիթ Յանի փորձը նոր լիցք կհաղորդի իրենց հրատարակության զարգացմանը: