ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելն ինքնանպատակ չէ, և ծախսերն էլ արդարացված են:
«Մենք ոչ թե կառուցում ենք մաքսատուն, այլ՝ սպասարկման կենտրոն: Եվս մեկը կլինի Սիսիանում, որը կապահովի Հայաստանի հարավը: Դրանք ոչ թե մաքսատներ են, այլ՝ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ, որոնք ամբողջությամբ շահագործման կհանձնվեն 3 տարվա ընթացքում»,-նշել է Անանյանը:
ՊԵԿ նախագահը նաև հայտնել է, որ բոլոր տնտեսվարողների գործունեությունը կապահովվի «մեկ պատուհանի» սկզբունքով, իսկ Երևանում այլևս Արարատյան մաքսատուն չի լինի:
«Մեր նպատակները հեռահար են, ուզում ենք տարածքային զարգացման ծրագիր իրականացնել. այս նախագծով՝ Երևանից «բեռնաթափվում» է ամբողջ բիզնեսը, «գնում» է հյուսիս ու հարավ: Օրինակ՝ Գյումրիի ավտոմաքսատունը 158 կմ հեռու է Բագրատաշենից, 56 կմ՝ Բավրայից, իսկ բոլոր այս ակտիվ մաքսակետերն ավելի մոտ են Գյումրիին»,- ասել է Դավիթ Անանյանը: