Թեհրանում հայտարարել են բնական գազի նոր պաշարների հայտնաբերման և սպասվող 40 միլիարդ դոլար եկամտի ապահովման մասին: «Էրամ» անունով բնական գազի հանքավայրը գտնվում է Պարսից ծոցից ոչ հեռու՝ Ֆարս նահանգում, պարունակում է մոտ 19 տրիլիոն խորանարդ մետր գազ:
Գազի նոր պաշարների հայտնաբերումը ճիշտ ժամանակին էր Իրանի դեպքում, որը տնտեսապես տուժում է ամերիկյան պատժամիջոցներից:
«Ամերիկան չի կարող կասեցնել իրանական նավթի արդյունահանումը: Պատժամիջոցները չեն կանգնեցնի իրանական նավթարդյունաբերությունը: Մենք ակտիվ ենք: Մենք կենդանի ենք», - հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն: