Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորումից հետո հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Նախօրեին դպրոցից 20 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել էր Արտաշատի բժշկական կենտրոն։
Ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են: