Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակում գործարքներն աճել են 17.9 %-ով: Այս մասին հայտնում է ՀՀ կադաստրի կոմիտեն:
2019 թ. երրորդ եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 47 152 գործարք, ինչը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 0.8 %-ով, իսկ 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ` 17.9 %-ով:
Երևանում 2019 թ. երրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել են 2.8 %-ով, իսկ 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ 10.4 %-ով:
Մարզերի քաղաքներում 2019 թ. երրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թ. երկրորդ եռամսյակի համեմատ աճել են 0.7 %-ով, իսկ 2018 թ. երրորդ եռամսյակի համեմատ՝ 3.6%-ով: