ԱՄՆ մարտական ինքնաթիռներն ու ուղղաթիռները թռիչք են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված թուրքական զորքերի վրայով: Ենթադրվում է, որ թռիչքը «ուժի ցուցադրություն» էր Թուրքիային, որի բանակը Սիրիայում ընդհուպ մոտեցել է ամերիկյան ռազմաբազային: Ըստ տարբեր աղբյուրների՝ երկինք են բարձրացել միանգամից մի քանի ամերիկյան մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ: