Կանադայի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են սպառազինության մատակարարումները Թուրքիա՝ հաղորդել է «France 24» հեռուստաալիքը։
«Կանադան վճռականորեն դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա»,- հայտնել է Կանադայի արտգործնախարարությունը՝ ավելացնելով, որ Թուրքիայի գործողությունները կարող են խաթարել տարածաշրջանային կայունությունը և ի չիք դարձնել «ԴԱԻՇ»-ի դեմ պայքարում Միջազգային կոալիցիայի գործողությունները:
Կանադայի ԱԳՆ-ն նաև կոչ է արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանն ու հասանելի դարձնել մարդասիրական օգնությանը։
Հիշեցնենք, որ 2018 թվականին կանադական սպառազինության արտահաման ծավալը կազմել է մոտ 90 մլն դոլար։