Եվրոպայի ամենամեծ՝ «Ռայանէյր» ավիաընկերությունը, մուտք է գործել հայաստանյան շուկա։ Ընկերությունը Հայաստանում պատրաստվում է մոտ 20 մլն դոլարի ներդրում անել, նաև՝ աշխատատեղեր ստեղծել։
Այսպիսով՝ հունվարի 14֊ին Հայաստանից երկու նոր ուղղություն կբացվի՝ դեպի Հռոմ և Միլան, ապրիլից դրանց կավելանա Բեռլինը, իսկ Գյումրիից թռիչքներ կիրականացվեն դեպի Մենինգեմ։
Իռլանդական ավիաընկերության գլխավոր խաղաքարտը էժան տոմսերն են: Տարեկան միջին կտրվածքով՝ «Ռայանէյրի» տոմսերի արժեքը կազմում է մոտ 35 եվրո։ Ավիաընկերության ներկայացուցիչները դեռ հստակ գին չեն նշել՝ միաժամանակ խորհուրդ տալով այցելել իրենց հավելված և ծանոթանալ բոլոր սակագներին։
Թռիչքները յուրաքանչյուր ուղղությամբ նախատեսվում են շաբաթական 2 անգամ՝ հետագայում ավելացման միտումով: