«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը նախատեսում է 20 միլիոն դոլարի ներդրում անել Գյումրիի օդանավակայանի զարգացման համար: Այս մասին հայտարարել է ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն՝ հոկտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսում:
«Կարևոր է, որ Գյումրիի օդանավակայանը զարգանա, քանի որ ՀՀ կառավարությունը և՛ս հետաքրքրված է դրանում: Ապրիլին, երբ «Ryanair»-ը սկսի չվերթները, այնտեղ պատրաստ կլինի նոր ժամանման սրահը, որտեղ հնարավոր կլինի նոր չվերթներ ընդունել»,- հայտարարել է Մարսելո Վենդեն: