Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական գործիչներն ասել են, որ «Brexit»-ի շուրջ տարաձայնությունները Լոնդոնի հետ դեռ պահպանվում են: Հիմնական հակասություններից մեկը երկու Իռլանդիայի միջև սահմանն է, որովհետև Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության մի մասն է, իսկ Իռլանդիայի Հանրապետությունն անկախ պետություն է ԵՄ-ի կազմում:
Ըստ «Guardian»-ի՝ Լոնդոնը մաքսային հսկողության հարցով զիջումներ կանի Իռլանդիայի կղզու մոտ, բայց դա էլ խնդրի լուծում չէ, որովհետև Շոտլանդիան նույնպես դեմ է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն և ցանկանում է անկախության նոր հանրաքվե անցկացնել մինչև այս տարվա վերջ: