Շվեյցարիայի Սբ.Հակոբ եկեղեցու հոբելյանական միջոցառումները մեկնարկեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցած Սրբ. պատարագով:
Շվեյցարիայի միակ հայկական եկեղեցին, ի տարբերություն այլ հայկական եկեղեցիների, երբևէ հենասյունի դեր չի կատարել համայնքի կյանքում, քանի որ Ժնևի, Ցյուրիխի և Բեռնի հայ համայնքներն իրենց կենտրոններն ունեն: Վեհափառի այցը Ժնև, փաստորեն, դրական ազդեցություն է ունեցել հայ համայնքի համախմբման հարցում: