Պետական վերահսկողական ծառայության պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցրած Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին՝ տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու, հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև՝ չի կատարել ծառայողական պարտականությունները:
Դավիթ Սանասարյանը բազմիցս է հայտարարել, որ իր դեմ մեղադրանքները չի ընդունում: