ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժում ստացող ոստիկանին:
Ինչպես արդեն հայտնել էինք, գիշերը հարձակում է եղել ոստիկանների վրա: Հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է, իսկ վիրավորված ոստիկանն այժմ բուժում է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: