Սիրիա ներխուժած թուրքական զինուժի գործողություններին դեմ արտահայտվողների նկատմամբ Թուրքիայում քրեական հետապնդումներ են իրականացվում: Այս խնդրին անդրադարձել ու դատապարտել է ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից ընտրված Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
«Խաղաղություն ցանկանալը Թուրքիայում հանցանք է դարձել, պարոն նախագահ: «Ո՛չ պատերազմին, խաղաղություն հենց հիմա» միտքը հնչեցրած 9 ԺԴԿ-ական կալանավորվել է: Ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ցանկանալն է հանցանք»,- գրել է Փայլանը «Թվիթերում»: