Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այցելել է Ծիծեռնակաբերդի հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Վրաստանի Կառավարության ղեկավարը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի և այլ պաշտոնյաների հետ ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ: Գեորգի Գախարիան Ծիծեռնակաբերդի Հիշատակի պուրակում ջրել է այն եղևնին, որը տնկել էր, երբ զբաղեցնում էր Վրաստանի փոխվարչապետի և ներքին գործերի նախարարի պաշտոնը: