Սատարելով Արցախի կառավարության նախաձեռնությանը` 2014 թվականին «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը ձեռնարկեց Շուշվա Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնման ծրագիրը, որն իրականացվեց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IdeA) հիմնադրամի` Արցախի զարգացման ծրագրի շրջանակում:
Նախագծի շրջանակում վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը` պահպանելով դրա առաջնային տեսքը: Հիմնովին վերականգնվել է նաև մեդրեսեի շենքը (հոգևոր վարժարան), ընդլայնվել և բարեկարգվել է մզկիթի հարակից տարածքը: