ՉԺՀ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը հայտարարել է, որ Թուրքիան պետք Է դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում և համաշխարհային հանրության հետ միավորի ջանքերը մերձավորարևելյան տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելու համար:
«Մենք պահանջում ենք, որ թուրքական կողմը պատասխանատվություն դրսևորի և միջազգային հանրության հետ միավորի ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում»:
Շուանը նշել է, որ Չինաստանը կտրականապես դեմ Է այն բանին, որ միջազգային հարցերը լուծվեն ուժի կիրառման ճանապարհով:
«Մենք համարում ենք, որ Թուրքիան պետք Է դադարեցնի ռազմական գործողությունները և վերադառնա գոյություն ունեցող խնդիրների կարգավորման քաղաքական գործընթացին»: