Մեքսիկայի արևմտյան շրջաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 14 ոստիկան, ևս երեքը վիրավորվել են: Իրավապահ մարմինները ծառայողական պարտականությունները կատարելիս զինված հարձակման են ենթարկվել: Ենթադրվում է, որ հարձակումն իրագործել է երկրում ակտիվ գործունեություն ծավալած խոշոր ու ազդեցիկ հանցախումբը, որը ներգրավված է թմրաբիզնեսի մեջ: Իշխանությունը հայտնել է, որ մեղավորներն անպայման պատասխանատվության կենթարկվեն: