ԱՄՆ ուժային կառույցների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ իրենց վրդովմունքն են հայտնել Սիրիայի քրդերին չաջակցելու՝ ամերիկյան վարչակազմի որոշման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «CNN» հեռուստաընկերությունը:
Ամերիկացի բարձրաստիճան զինվորականներից շատերը ցանկանում են հիշեցնել, թե ինչ դերակատարում են ունեցել քրդերը՝ «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարում: Նրանք համակարծիք են շրջանառվող այն տեսակետին, որ Սպիտակ տունը «կանաչ լույս» է վառել Թուրքիայի առջև՝ հայտարարելով, որ «իրոք ամաչում են ԱՄՆ այսպիսի դիրքորոշման համար»:
Պենտագոնում մտահոգ են, որ դաշնակիցներն ու գործընկերներն այսուհետ ԱՄՆ-ին չեն վստահի: