Մեծ Բրիտանիան որոշել է դուրս բերել իր զորախմբերը Սիրիայից: Այս մասին տեղեկությունը հրապարակել է «The Times» պարբերականը:
«Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները պատրաստվում են հեռանալ Սիրիայից: Մինչև այժմ ոչ մի բրիտանացի զինվորական դուրս չի բերվել: Չկա նաև զորախումբը դուրս բերելու հստակ ժամկետ, բայց ուժայինների փուլային դուրսբերման մեխանիզմն արդեն մեկնարկել է»:
Հայտնի է դարձել նաև, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է վերանայել Թուրքիային զենք վաճառելու բոլոր արտոնագրերը: