ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 16-ին խորհրդակցություններ կանցկացնի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների թեմայով: Քննարկման նախաձեռնողներն են՝ Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը, այսինքն՝ Եվրամիության՝ ԱԽ-ում ներկայացված բոլոր երկրները:
«Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը պահանջել են Թուրքիայի ռազմական գործողությունը քննարկել չորեքշաբթի նախատեսված խորհրդակցությունների ընթացքում»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները նախորդ նիստում նույն հարցի շուրջ չէին կարողացել ընդհանուր հայտարարի գալ համատեղ հայտարարության վերաբերյալ: