ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն անորոշ ժամանակով հետաձգել է Թուրքիա կատարելիք այցը, որի ժամանակ պետք է քննարկվեր Սիրիայի իրավիճակը: Հոկտեմբերի 15-ին Փենսը ծրագրել է մի շարք միջոցառումներ, բայց Թուրքիա այցը բացակայում է: Ըստ այդմ՝ հոկտեմբերի 15-ին նա պետք է հանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ և ընթրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփի որոշմամբ՝ Մայք Փենսը պետք է ղեկավարեր Անկարա ուղևորվող ԱՄՆ պատվիրակությունը: Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպումը պետք է կայանար այսօր: