Ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից կազմված մարդասիրական առաքելության երրորդ հերթափոխի երկրորդ խումբը հոկտեմբերի 14-ին, ռուս գործընկերների աջակցությամբ, մասնավորապես` ՌԴ զինված ուժերի ինքնաթիռով, տեղափոխվել է Սիրիայի Արաբական Հանրապետություն` Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով: