Կատալոնիայում անկարգությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 130-ի: Ավելի վաղ հայտնի էր 80 տուժածի մասին: Բողոքի ակցիաներ են անցկացվել՝ ընդդեմ Իսպանիայի գերագույն դատարանի որոշման, ըստ որի՝ Կատալոնիայի քաղաքական գործիչները մեղադրվում են 2017-ին երկրամասի անկախության անօրինական հանրաքվեի անցկացմանը ներգրավվելու համար:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գերագույն դատարանի որոշմամբ՝ կատալոնական 12 քաղաքական գործիչներից 9-ը մեղավոր են ճանաչվել խռովություն հրահրելու համար և դատապարտվել են 9-ից 13 տարվա ազատազրկում: