Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ: Այս մասին հայտնել են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում China Union Pay կողմից ֆինանսական ծառայությունների ընդլայնման հնարավորությունները։
Union Pay-ը համաշխարհային ֆինանսական շուկայում գործող վճարային համակարգ է: Բանկն ունի թողարկված ավելի քան 7 մլրդ քարտ, որոնք գործում են աշխարհի 157 երկրում։