ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է իր թուրք պաշտոնակցին՝ վերջինիս հորդորելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի խոսքով՝ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը պարտավորվել է, որ Անկարան չի հարձակվի Սիրիայի Քոբանի քաղաքի վրա, որտեղ մեծ թվով քրդեր են բնակվում: Ամերիկյան կողմը հայտնել է, որ Թուրքիայի նկատմամբ նոր հայտարարված պատժամիջոցներն ուժի մեջ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի դադարեցրել բռնությունը և չի համաձայնել բանակցություններ վարել՝ միտված հարցի երկարաժամկետ կարգավորմանը: