Թուրքիայի տարբեր շրջաններում անցկացված օպերատիվ գործողություններից հետո երկրի իրավապահ մարմինները բերման են ենթարկել 4 քուրդ շրջանային ղեկավարի՝ ահաբեկչության հետ կապ ունենալու մեղադրանքով: Գործողությունները կազմակերպվել էին Սիրիայի և Իրաքի սահմանամերձ քրդաբնակ շրջաններում:
«Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը» հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ բերման են ենթարկվել կուսակցության 151 անդամներ, այդ թվում՝ շրջանների պաշտոնատար անձինք: