Նորվեգիայի կառավարության ղեկավար Էռնա Սոլբերգը հայտարարել է, որ չնայած Սիրիայում ռազմական գործողությունների հարցում լուրջ տարաձայնություններին, Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ում անհրաժեշտ է պահպանել:
«Կարծում եմ՝ ավելի լավ կլինի, եթե Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում լինի և ոչ թե՝ Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս: Ավելի լավ է Թուրքիային թողնել մեր ընտանիքում: Միմյանց հետ կխոսենք ընտանիքի ներսում, ավելի լավ է խոսել, քան՝ լռել»:
Նորվեգիայի վարչապետը նաև հիշեցրել է, որ ԵՄ անդամ երկրները հստակ ուղերձ են հղել Անկարային սպառազինության նոր մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ: