Գերմանիայում քրդերի ու թուրքերի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Բախվել են Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների դեմ բողոքող քուրդ ակտիվիստներն ու թուրքական սրճարանի այցելուները: Ծեծկռտուքի հետևանքով հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մեկ իրավապահ: Գերմանիայի Հերնե քաղաքում կազմակերպվել էր արաբական երկրում Թուրքիայի ռազմական գործողությունների դեմ բողոքի ակցիա, որին մասնակցում էր մոտ 350 ցուցարար, հիմնականում՝ քրդեր: Ոստիկանության ներկայացուցիչների հավաստմամբ՝ թուրքերը սադրել են քրդերին, որի հետևանքով էլ սկսվել է բախումը: