Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքից հետո այս պահի դրությամբ Արտաշատի բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 13 երեխա։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է թեթև: Տեղեկությունը հայտնել են առողջապահության նախարարությունից:
Ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է եղել։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը տեղում: