Սիրիայի կառավարական ուժերը լիակատար վերահսկողություն են սահմանել երկրի հյուսիսում գտնվող Մանբիջում և հարակից բնակավայրերում: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն: Իրադարձությունների նման զարգացմանը նպաստել է քրդական ասպստամբական խմբերի և Բաշար Ասադի ուժայինների միավորումը: Սիրիայի պետական Sana լրատվական գործակալությունը հայտնել է, որ Մանբիջի կենտրոնում հավաքված բնակիչները ծածանել են Սիրիայի պետական դրոշը: Միաժամանակ՝ քրդական կողմը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով ամբողջովին դադարեցվել է մարդասիրական օգնության տրամադրումը: Հումանիտար բոլոր կազմակերպությունները լքել են վտանգավոր շրջանը: