Այս տարի պատմության մեջ առաջին անգամ Բուքերյան մրցանակի (Man Booker International Prize) են արժանացել միանգամից երկու հեղինակ: Մրցանակաբաշխության ժյուրիի որոշմամբ, մրցանակի են արժանացել կանադացի գրող և Բուքեր-2000-ի դափնեկիր Մարգարետ Էտվուդը և բրիտանուհի Բեռնարդինե Էվարիստոն: Էտվուդն իր Բուքերյան երկրորդ մրցանակը ստացել է The Testaments գրքի, իսկ Բեռնարդինե Էվարիստոն՝ Girl, Woman, Other գրքի համար:
Ժյուրիի նախագահ Պիտեր Ֆլորենսը խոստովանել է, որ հինգ ժամ շարունակվող քննարկումների ընթացքում այդպես էլ չեն կարողացել ընտրել միակ հաղթողին: Նա վեպերը գնահատել է «հոյակապ գրքեր», որոնք «շատ սերունդների մարդկանց սրտում արձագանք կգտնի»:
Հիշեցնենք, որ Բուքերյան մրցանակը (Booker Prize) անգլիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է։ Հաղթողն ստանում է 50 հազար ֆունտ ստեռլինգ: Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1969-ին։ 2002-ից Բուքերյան մրցանակի հովանավորն է Man ընկերությունների խումբը, այդ պատճառով էլ մրցանակի ամբողջական անվանումն է՝ The Man Booker Prize։