Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին: Ադրբեջանի արտգործնախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանի ԱԳՆ-ին են հանձնել իրենց նոտան Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Արցախ այցելելու կապակցությամբ:
Բաքուն Մոսկվայից խնդրել է մեկնաբանել Զատուլինի՝ Արցախում հնչեցրած, իրենց ձևակերպմամբ՝ «երկկողմ հարաբերությունները վնասող սադրիչ հայտարարությունները»: Բացի այդ, պահանջել են տեղեկություններ հայտնել, թե ում հաշվին է ռուսաստանցի պատգամավորն այցելել Արցախ: