Այս տարվա առաջին կիսամյակի պետբյուջեի եկամուտները կազմել են մոտ 758 մլրդ դրամ: Գումարի գերակշիռ մասը՝ 752 միլիարդը, գոյացել է ներքին եկամուտներից: Այս մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարը նաև տեղեկացրել է, որ այս տարվա առաջին կիսամյակում նախատեսվածից ավելի շատ հարկեր են հավաքվել: