Ազգային անվտանգության ծառայությունը կաշառք պահանջելու և ստանալու նոր դեպք է բացահայտել. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Երևանի բժշկա-սոցիալական փորձաքննության հանձնաժողովներից մեկի նախագահն օգոստոսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, հաշմանդամության կարգ ստանալու կամ վերահաստատելու համար դիմած մոտ երկու տասնյակ քաղաքացուց, վերցրել է խոշոր չափի գումար:
Պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում, բերման է ենթարկվել հենց կաշառք ստանալու պահին՝ խոստովանելով մեղքը: Կոռուպցիոն շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց առկայությունը կպարզվի քրեական գործով: