Իսպանիայի կառավարությունը դադարեցնում է ռազմական տեխնիկայի արտահանման արտոնագրի տրամադրումը, որը կարող Է օգտագործվել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության ընթացքում: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Իսպանիայի Թագավորության ԱԳՆ-ի կայքում:
«Իսպանիան Թուրքիայի կառավարությանը խնդրում Է դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում: Եվրամիության գործընկերների հետ համակարգելով՝ Իսպանիան կմերժի ռազմական տեխնիկայի արտահանման նոր արտոնագրերի տրամադրումը, որը կարող Է օգտագործվել Սիրիայում գործողության ընթացքում»: