ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գրասենյակից տեղեկացնում են, որ մոտ 70 հազար երեխա է տեղահանվել Սիրիայի հյուսիս-արևելքում ուժգնացող բռնության պատճառով: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է, որ առնվազն 4 երեխա է սպանվել և 9-ը վիրավորվել Սիրիայի հյուսիս-արևելքում: Ըստ զեկույցների, ևս 7 երեխա սպանվել է Թուրքիայում: Հարձակման են ենթարկվել երեք բուժհաստատություններ, շտապօգնության մեքենաներ և մեկ դպրոց: