Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է իտալական Confindustria Russia կազմակերպության պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Էռնեստո Ֆերլենգիի գլխավորությամբ:
Հյուրերը տեղեկացրել են, որ Հայաստան են ժամանել փոխգործակցության ներուժին ու հնարավորություններին ծանոթանալու, նոր գործարար կապեր հաստատելու նպատակով:
Confindustria Russia-ն միավորում է իտալական ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում ռուսաստանյան շուկայում, ինչպես նաև համատեղ ծրագրեր են իրականացնում Ռուսաստանում և Իտալիայում: Էռնեստո Ֆերլենգին նշել է, որ իրենց կազմակերպությունում ընդգրկված ընկերությունները հետաքրքրված են նաև Հայաստանի հետ համագործակցությամբ:
Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել երկկողմ կապերի ստեղծմանն ու զարգացմանը: