Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով՝ հոկտեմբերի 15-ից 18-ը Հայաստան են այցելելու հայտնի «Airbus» ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոան և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովը:
«Airbus»-ի պաշտոնյաները քննարկելու են ՀՀ-ի ոլորտային արդյունաբերությանն աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ կրթական ծրագրերի իրականացմամբ, հայաստանյան ինստիտուտների հետ համագործակցության հաստատմամբ:
Մասնավորապես՝ «Airbus»-ը պատրաստակամություն է հայտնել կրթական և վերապատրաստման ծրագրեր իրականացնել առաջատար ֆրանսիական տիեզերաօդային համալսարանի՝ Ավիացիայի և տիեզերքի Ազգային բարձրագույն դպրոցի մասնակցությամբ՝ հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից