Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, ի հեճուկս հայկական լրատվական դաշտում շրջանառվող՝ Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով զոհերի և վիրավորների մասին՝ բացառապես թուրքական կողմի թվերի, ներկայացրել է քրդակա՛ն կողմի պաշտոնական տվյալները:
«Հոկտեմբերի 11-ի դրությամբ, քրդերի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով, զոհվել է թուրքական բանակի, թուրքական բանակի աջակցությունը վայելող և նրանց կողմից կռվող ռազմական խմբավորումների 118 զինծառայող, իսկ 90-ը ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ: Քրդական կողմն ունի 23 զոհ և 37 վիրավոր, իսկ Թուրքիան հայտարարում է 400-ից ավել զոհի մասին, որը բացարձակ կապ չունի իրականության հետ»,- նշել է Կարեն Հովհաննիսյանը: