Սիրիայի քրդերը սպառնացել են, որ եթե թուրքական բանակի հարձակումները շարունակվեն՝ իրենք կթուլացնեն հսկողությունն այն բանտերում, որտեղ պահվում են «ԴԱԻՇ»-ի զինյալները, և որոնց թիվը մի քանի հազարի է հասնում:
ԱՄՆ նախագահ Թրամփը շատ արագ արձագանքել է սպառնալիքին: Նա Թուրքիային և քրդերին կոչ է արել՝ թույլ չտալ իսլամական կազմակերպության վտանգավոր տարրերի ազատ արձակումը, եվրոպացի ղեկավարներին էլ հիշեցրել է, որ նրանք պարտավո՛ր են ընդունել ահաբեկչական խմբավորման շարքերն անցած՝ Եվրոպայի քաղաքացիներին: Հետաքրքիրը, սակայն, այն է, որ այդ տարրերը, Թրամփի հավաստմամբ, «Միացյալ Նահանգներ երբե՛ք մուտք չեն գործի»: