Ստամբուլը հնարավոր է զրկվի Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչն անցկացնելու իրավունքից: Նման կարծիք է հայտնել ՈՒԵՖԱ-ի փոխնախագահը: Միկելե Ուվայի խոսքով՝ նման կոչեր են ի հայտ եկել Սիրիայում թուրքական զորքերի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով:
«Եզրափակիչն անցկացնելու իրավունքից զրկելը լուրջ քայլ է: Կարծում եմ՝ այս պահին չկա որևէ պայման, որպեսզի քննարկենք դա: Բնականաբար, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ու նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կգնահատեն իրավիճակը, բայց ինձ թվում է, որ դեռ չափազանց վաղ է այդ մակարդակի պատժամիջոցներ քննարկելու համար»,- հայտարարել է Ուվան:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնյայի խոսքով՝ ֆուտբոլը չի կարող այնպիսի դիրք ընդունել, ասես ոչինչ չի կատարվում: