Սիրիայի պետական հեռուստատեսության տեղեկացմամբ՝ երկրի կառավարական ուժերը շարժվում են դեպի հյուսիս՝ քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ և Քոբանի բնակավայրեր։ Ըստ թուրքական աղբյուրի՝ Սիրիայի կառավարական ուժերն այդկերպ փորձելու են կանխել թուրքական զինուժի առաջխաղացումը դեպի Սիրիայի խորքերը։
Հիշեցնենք, որ թուրքական զինուժը «Խաղաղության ակունք» կոչվող ռազմական գործողության ընթացքում արդեն իսկ վերահսկողություն էր սահմանել Թել Աբյադ քաղաքի վրա, որը նախկինում գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության ներքո։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերոհիշյալ ռազմական օպերացիայի ընթացքում արդեն սպանվել է 490 զինյալ։