Նուբար Օզանյանի անվան սիրիահայերի կամավորական գումարտակը Թել Թեմիրից ուղևորվել է Ռաս ալ Այն քաղաք՝ միանալու քրդերին՝ թուրքական բանակի դեմ պայքարում: Գումարտակը հանդես է եկել հայտարարությամբ, որում հայ գրոհայինները նշում են, որ Թուրքիան ցանկանում է զավթել Սիրիայի հողերը, և կոչ են անում արաբներին, քրդերին ու հայերին միավորվել՝ դիմակայելու թուրքական բանակին: Նուբար Օզանյանը, որի անունով է կոչվում նշված մարտական ստորաբաժանումը, ակտիվ մասնակցել է մի շարք զինված ընդհարումների և զոհվել 2017-ի օգոստոսին: